June 7

Կարդա´ տեքստը  և կատարի´ր առաջադրանքները: Արփի Արաբյան

Արագիլներ

Հայաստանում արագիլների կարելի է հանդիպել գրեթե ամենուր, բայց հատկապես Արարատյան դաշտում: Մեր երկրում շատ են սպիտակ արագիլները: Սևերը հանդիպում են Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Սև արագիլը չափազանց զգուշավոր թռչուն է և նախընտրում է ապրել խուլ անտառներում՝ աղմկոտ աշխարհից հեռու:

Հայտնի է այս թռչունների ևս 16 տեսակ, որոնք տարածված են արևադարձային և բարեխառն գոտիներում:

Սպիտակ արագիլի մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր: Այո՛, մեծ է թվում այս թռչունը, սակայն նրա զանգվածն ընդամենը 4 կիլոգրամ է:

Արագիլն իր բույնը հյուսում է ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, ամեն տեսակի սյուների ծայրերին: Ունենում է 3-5 ձագ: Նորածին ձագերը կարողանում են ձայն արձակել. դա ծնողներին կանչելու, վտանգի մասին զգուշացնելու համար է: Մեծանալով նրանք այդ հատկությունն աստիճանաբար կորցնում են, և արդեն հասուն արագիլները հաղորդակցվում են միայն կտուցի կափկափյունով: Այդ ձայնն ասես գարնանամուտի ավետիս լինի: Արագիլներն համարձակ թռչուններ են. իրենց բույնը պաշտպանելու համար պատրաստ են համառորեն մարտնչելու:

Արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, նաև բույսերով: Արագիլը գյուղացու օգնականն է. այն ոչնչացնում է գյուղատնտեսական վնասատուներին:

Առաջադրանքներ

1-ին մաս

  1. Հայաստանի ո՞ր տարածքում են ավելի հաճախ հանդիպում  արագիլներ։ Արարատյան դաշտում շատ են լինուն։
  2. Արագիլների քանի՞ տեսակ է հայտնի աշխարհում և քանի՞ տեսակ կա Հայաստանում։ Սև և սպիտակ արագիլները տարածված են Հայաստանում։Աշխարհում կան ևս 16 տեսակ արագիլներ։
  3. Գրի՛ր արագիլի մարմնի չափերը։   Սպիտակ արագիլի մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր, զանգվածը 4 կիլոգրամ է:
  • Ինչի՞ց է իր բույնը հյուսում արագիլը։ Արագիլը հյուսում է իր բույնը ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից
  • Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Հայաստանում արագիլներ չկան։
  • Արագիլները վնաս են հասցնում գյուղացիներին։
  • Արագիլներն ունենում են 3-5 ձագ։
  • Արագիլները շատ վախկոտ թռչուններ են:

2-րդ մաս


1․ Գրի´ր՝  ի՞նչ նոր բան իմացար արագիլների մասին: Իմացա արագիլների չափերը  ինչպես նաև որ կան սև արագիլներ, որ ձագերը ձայն են արձակում ծնողներին վտանգի մասին զգուշացնելու  համար։

2․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

Շատ-քիչ, Սև-սպիտակ, մեծ-փոքր, համարձակ-վախկոտ

3․ Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:                                              
միջատներ, ձկներ։

4․ Տեքստի թվերն արտահայտի՛ր  բառերով։

16-տասնվեց

100-Հարյուր

115-Հարյուր տասնհինգ

155-Հարյուր հիսունհինգ

165-Հարյուր վաթսունհինգ

4-չորս

3-երեք

5-հինգ

5․ Տրված գոյականները դարձրո՛ւ բայեր (գործողություն ցույց տվող բառեր)․

գիր-գրել

սեր-սիրել

ջուր-ջրել

ծաղիկ-ծաղկել

Նկար-նկարել