April 28

Ժամատախտակ․ 6-1 դասարան

Երկուշաբթի

  • 09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:05՝ բնագիտության մոդուլ
  • 10:10-10:55՝ տեխնոլոգիա
  • 11:00-11:45՝ մայրենի
  • 11:50-12:35՝ անգլերեն
  • 12:50-13:35՝ մաթեմատիկա

Երեքշաբթի

  • 09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:05՝ մաթեմատիկա
  • 10:10-10:55՝ մայրենի
  • 11:00-11:45՝ մայրենի
  • 11:50-12:35՝ երգ
  • 12:50-13:35՝ հայրենագիտություն

Չորեքշաբթի

  • 09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:05՝ երգ
  • 10:10-10:55՝ բնագիտության մոդուլ
  • 11:00-12:35՝ ընտրություն
  • 12:50-14:20՝ ֆիզկուլտուրա

Հինգշաբթի

  • 09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:05՝ մաթեմատիկա առանց բանաձևի
  • 10:10-10:55՝ անգլերեն
  • 11:00-11:45՝ մաթեմատիկա
  • 11:50-12:35՝ մայրենի
  • 12:50-13:35՝ ռուսերեն
  • 13։40-14։20՝ տեխնոլոգիա

Ուրբաթ

  • 09։00-09։15՝ ընդհանուր պարապմունք
  • 09:20-10:05՝ մայրենի
  • 10:10-10:55՝ հայրենագիտություն
  • 11:00-12:35՝ ընտրություն
  • 12:50-13:35՝ մաթեմատիկա
  • 13:40-14:20՝ ռուսերեն

SHARE

December 20

Օքսիդներ

վածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդներ:

Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:

Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից:

Օրինակ

ածխածինը՝ (C)-ն միանալով թթվածնին առաջացնում է ածխածնի օքսիդ կամ ածխաթթու գազ՝ CO2:

պղինձը՝ (Cu) -ը միանալով թթվածնին առաջացնում է պղնձի օքսիդ՝ CuO:

Օքսիդների ստացումը և դրանց վիճակը։

Օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ, հեղուկ և գազային:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:

01-14.png

Ոչ մետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել.

 —պինդ՝ P2O5

— հեղուկ՝ H2O

— գազ՝CO2

Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև բարդ նյութերը թթվածնով օքսիդացնելիս։

Օրինակ

Բնական գազը բարդ նյութ է, որի այրման ժամանակ ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր՝ H2O և ածխաթթու գազ՝ CO2։

Օքսիդները մեր շրջապատում: Դրանց կիրառությունը։

Մեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝ ջուր՝ H2O (ջրածնի օքսիդ), ածխաթթու գազ՝CO2 (ածխածնի օքսիդ), ավազ՝SiO2 (սիլիցիումի օքսիդ) և այլն։ Բազմաթիվ հանքատեսակներ նույնպես պարունակում են օքսիդներ։

giphy.gif

Շինարարության մեջ կիրառվում են չհանգած կիրը ՝ CaO և ավազը՝ SiO2: Դրանք կիրառվում են նաև ցեմենտի, բետոնի և ապակու արտադրությունում:

SiO2 VII.jpg

Խեցեգործության մեջ և մետաղական ալյումին ստանալիս օգտագործում են կավի հիմնական բաղադրամասը՝ ալյումինի օքսիդը՝ Al2O3, իսկ երկաթի օքսիդից՝ Fe2O3-ից ստանում են երկաթ՝ (Fe):

Նորագույն կապի միջոցներում կիրառվող մանրաթելերը պատրաստվում են բարձր մաքրությամբ սիլիցիումի և ալյումինի օքսիդներից:

opticki-kabl-498_4db292131a0d8.jpg

Հանքային  ջրերի գազավորման  և հրուշակեղենի արտադրության մեջ լայն կիրառություն ունի ածխաթթու գազը՝ CO2-ը:

Drinking_glass_00118.gif

Կան նաև թունավոր օքսիդներ. ծծմբի օքսիդը՝ SO2, ազոտի օքսիդը՝ NO2, շմոլ գազը (CO), արսենի օքսիդը՝ մկնդեղը՝ As2O3:

images (21).jpg

Հարցեր

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ: Օքսիդներ են այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրից, որոնցից մեկը թթվածինն է։
  2. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան: Օքսիդացման ռեակցիա է կոչվում այն ռեակցիան, երբ որևէ նյութ միանում է թթվածնի հետ։
  3. Ի՞նչ կիրառություն ունեն օքսիդները: Օքսիդները օգտագործվում են շինարարության մեջ, ապակու և բետոնի արտադրությունում, մետաղներ ստանալիս, ինչպես նաև սննդի և խմիչքների արտադրությունում։
  4. Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ: – Ջուր՝ H₂O → օգտագործվում է կենցաղում և արդյունաբերությունում – Ածխաթթու գազ՝ CO₂ → օգտագործվում է գազավորված ջրերի և քաղցրավենիքի մեջ – Ավազ՝ SiO₂ → օգտագործվում է ապակի և շինանյութեր պատրաստելիս
December 20

Հիմքեր կամ հիդրօքսիդներ

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: 

Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:
Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:

Օրինակ

KOH՝ կալիումի հիդրոքսիդ

NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ

Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ

Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներ

Հիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։

Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը:

Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն:

Առավել հաճախ հանդիպող հիմքերի հատկությունները.
1. Նատրիումի և կալիումի հիդրօքսիդները NaOH և KOH
Սպիտակ խոնավածուծ բյուրեղային նյութեր են, կլանում են խոնավություն և ածխաթթու գազ:
Նատրիումի հիդրօքսիդը և նրա ջրային խիտ լուծույթը քայքայում են մաշկը, ուստի դրանց հետ պետք է շատ զգույշ վարվել:

Նատրիումի հիդրօքսիդը այլ կերպ կոչվում է կծու նատրոն (ունի ևս մեկ տեխնիկական անվանում՝ կաուստիկ սոդա):

Կալիումի հիդրօքսիդը կոչվում է կծու կալիում:

Difference-Between-Sodium-Hydroxide-and-Potassium-Hydroxide_Sodium-Hydroxide.jpg

Կալիումի և նատրիումի հիդրօքսիդները կիրառվում են ապակու և օճառի արտադրությունում:

2. Կալցիումի հիդրօքսիդը կամ հանգած կիրը՝ Ca(OH)2ջրում քիչ լուծվող սպիտակ փոշի է:

Ca-OH-2.jpg

Ստացվում է չհանգած կիրը CaO մարելիս, հանգցնելիս: Թափանցիկ ջրային լուծույթը կոչվում է «կրաջուր», ջրային կախույթը՝ «կրակաթ»: Լայնորեն օգտագործվում է շինարարության մեջ, ինչպես նաև՝ կենցաղում` ընկույզի, դդմի մուրաբա պատրաստելիս:

Կալցիումի հիդրօքսիդը կամ հանգած կիրը ջրում քիչ լուծելի, սպիտակ, փխրուն փոշի է, որի ջրային լուծույթը կոչվում է կրաջուր: Օգտագործում են շինարարությունում, ինչպես նաև կենցաղում ՝ պահածոներ պատրաստելիս:

Հարցեր՝
1.Ո՞ր նյութերն են կոչվում հիմքեր: Հիմքեր են այն նյութերը, որոնք կազմված են մետաղից և OH խմբից։
2. Բերել կենցաղում դրանց օգտագործման օրինակներ։ Հիմքերը օգտագործվում են
– օճառ պատրաստելիս
– շինարարության մեջ (կիր)
– պահածոներ պատրաստելիս
3.Թվարկեք մի քանի հիմքեր: NaOH, KOH, Ca(OH)₂, Mg(OH)₂

December 20

Թթուներ

Дата: 24 ноября, 2025 Автор: anjelableyanВ Բնագիտություն 6-րդ դասարան 2025-2026

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

Թթուներ են՝

աղաթթուն՝ HCl

ազոտական թթուն՝ HNO3

ծծմբական թթուն՝ H2SO4

ֆոսֆորական թթուն՝ H3PO4

Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:

Օրինակ`

քացախաթթու, կաթնաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:

Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում:

Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HF

Թթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ:

Օրինակ՝ ազոտական թթվի մնացորդը՝ NO3 խումբն է, ծծմբական թթվինը՝ SO4 խումբը, աղաթթվում՝ Cl ատոմը:

Թթուների բնութագրիչ հատկությունները

Թթուներին կարելի է հայտնաբերել հայտանյութերի, ինչպես նաև թթուների բնութագրական հատկությունների միջոցով:

Հայտանյութեր (ինդիկատոր) են կոչվում այն հատուկ նյութերը, որոնք փոխում են իրենց գույնը որոշակի միջավայրում:

Հաճախ կիրառվող հայտանյութերից է լակմուսը, որի մանուշակագույն ջրային լուծույթը թթվի ազդեցությունից դառնում է կարմիր: Մեթիլ նարնջագույն հայտանյութը դառնում է վարդագույն, իսկ ֆենոլֆտալեինը իր գույնը թթու միջավայրում չի փոխում:

Թթուներն ունեն «թթու» համ, օրինակ՝ բնական թթուները՝ խակ մրգերը, կենցաղում կիրառվող քացախը:

Ուշադրություն

Երբեք չփորձե՛ք ծծմբական, ազոտական կամ պլավիկյան թթուների համը, անգամ՝ խիտ քացախաթթվի, քանի որ դա վտանգավոր է:

Թթուներն ունեն «ուտիչ» հատկություն. քայքայում են հագուստը, մաշկը՝ առաջացնելով քիմիական այրվածք:

Ուշադրություն

Եթե թթուն թափվել է մաշկի վրա, ապա պետք է շորի կտորով սրբել մաշկը, հետո լվանալ առատ սառը ջրով, այնուհետև մշակել մաշկը կերակրի սոդայով:

otsermkislo-iloveimg-cropped.gif

Առավել տարածված մի քանի թթուների հատկությունները.

1. Աղաթթուն սուր հոտով անգույն հեղուկ է՝ քլորաջրածնի HCl ջրային լուծույթ: Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի և քլորի մեկական ատոմներից: Խիտ աղաթթուն կլանում է ջրային գոլորշիներ՝ «ծխում» է (տե՛ս նկարը):

Լայնորեն կիրառվում է լաբորատորիաներում՝ ջրածին և քլոր ստանալու համար:

FG14_08.JPG

2. Ծծմբական թթուն՝ H2SO4

Յուղանման, մածուցիկ, ծանր հեղուկ է: Օդից ագահորեն կլանում է ջրային գոլորշիներ:   

Ուշադրություն

Չի կարելի լուծույթ պատրաստելիս ջուրն ավելացնել ծծմբական թթվին: Պետք է թթուն բարակ շիթով, ապակե ձողի միջոցով անոթի պատերով լցնել ջրի մեջ՝ անընդհատ խառնելով:

Ջուրը ծծմբական թթվի մեջ լցնելիս մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում, լուծույթը եռում է, և  լուծույթի կաթիլները կարող են ցայտել լցնողի դեմքին (տե՛ս նկարը):

01-09.png14-w1077.png

Ծծմբական թթուն օգտագործում են կրակմարիչների և ավտոմեքենաների կուտակիչ մարտկոցների լիցքավորման համար: Լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության մեջ:

3. Ազոտական թթուն՝ HNO3

Անգույն, սուր, գրգռիչ հոտով, օդում ծխացող հեղուկ է:

Այն լայնորեն կիրառվում է ազոտական պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում: Խիտ ազոտական թթվի և խիտ աղաթթվի 1:3 ծավալային հարաբերակցությամբ խառնուրդը կոչվում է «արքայաջուր», քանի որ կարող է լուծել «մետաղների արքային»՝ ոսկուն:

скачанные файлы (17).jpg

4. Ֆոսֆորական թթու

H3PO4 անգույն, ջրում լավ լուծվող պինդ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 42°C:

Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար:

nutrientes-para-plantas-hidroponicas.jpg

Հարցեր՝

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ: Բնության մեջ կան՝ քացախաթթու, կաթնաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու։
  2. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները: Թթուները բարդ նյութեր են, որոնք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ և թթվային մնացորդ։
  3. Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ: Թթուների հետ պետք է վարվել շատ զգույշ, չհամտեսել, չթափել մաշկի վրա, աշխատել անվտանգության կանոններով։
December 18

Հայոց լեզու 6

86.  Երկու տեքստերը համեմատի´ր և տարբերութ- յուններր գտի՛ր:

Ա. Դատավորր երկու մարդու վեճը պիտի  լուծեր: Այդ մարդկանցից մեկն արդար էր, մյուսր՝ մեղավոր: Արդարը խեդճ էր, անպաշտպան ու բերանը փակ: Դրան հակառակ,

մեղավորն ինչ մեղադրանք ասես քարե կարկուտի պես թափում էր արդարի գլխին: Մյուս կողմից՝ գեղեցիկ ու բնական  խոսքերով   մեծարում էր դատավորի ազնվությունն ու արդարամտությունը: Դատավորին էլ այդ շողոքորթությունը դուր էր գալիս: Այդ տեսնելով՝ արդարի տղան հորն ասաց.

—        Ա´յ հեր, դատավորի մասին մի քաղցր խոսք էլ  դո´ւ ասա:

-Լավ ասացիր,-ուրախացավ արդարը: Հետո բարձր ձայնով, որպեսզի դատավորը լսի, ավելացրեց.

—      Դատավորն էշ  չէ,  որդիս, նա լավ գիտե՝ ո´վ է արդար, ո´վ՝ մեղավոր:

Բ. Դատավորը  մի արդար և մի մեղավոր  մարդու  վեճ էր լուծում: Արդարը  լուռ  ու խեղճ էր, իսկ մեղավորը  մեղադրանքեր  էր թափում  նրա գլխին և շողոքորթում

դատավորին:  Քանի որ վերջինիս դա դուր էր գալիս, որդու խորհրդով արդարն էլ որոշեց դատավորի մասին  քաղցր խոսք ասել: Եվ բարձր ձայնով, որպեսզի դատավորը լսի ասաց, որ դատավորը լավ գիտե՝ ո´վ է արդար, ո´վ՝ մեղավոր:

Ա տեքստը մանրամասն է, ունի նկարագրություններ ու երկխոսություն, իսկ Բ տեքստը կարճ է, համառոտ և առանց խոսքային արտահայտությունների։

87. Նախադասության  բաոերից մեկը  փոխի´ր՝ աոանց  միտքր փոխելու (քանի՞ նոր նախադասություն  կարող ես ստանալ):

Օրինակ՝  Արջուկր քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: -1.Քոթոթը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից)դուրս եկավ ու շշմած դուրս առավ: 3. Արջուկը քարայրից ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ: 4. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկվ ու շփոթված (զարմացած, շշկլված) կանգ առավ:  6. Արջուկը քարայրից դուրս եկվ ու շշմած կանգնեց:

Դարբնի աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:
Ինչ-որ մեկը  պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց: Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:
Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:
Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:

1) Դարբնի աղջիկը…

  • Դարբնի աղջնակը առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում աշխատեր։
  • Դարբնի աղջիկը առավոտից մինչև իրիկուն պետք է տանը չարչարվեր։
  • Դարբնի աղջիկը վաղ առավոտից մինչև ուշ երեկո պետք է խոհանոցում չարչարվեր։

2) Ինչ-որ մեկը պատուհանը թակեց…

  • Ինչ-որ մեկը պատուհանը թեթևթակեց ու շտապ հեռացավ։
  • Անծանոթ մեկը պատուհանը թակեց ու արագ հեռացավ։

3) Անսպասելի մի խշշոց…

  • Հանկարծ մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց։
  • Անսպասելի խշշոց լսվեց, և ձին լարվեց։

4) Քո ճանապարհին…

  • Քո ճանապարհին միայն մեկ փոքրխոչընդոտ կա։
  • Քո ճանապարհին կա ընդամենը մեկ խոչընդոտ։

5) Անխոս առաջ էր քայլում…

  • Անխոս առաջ էր քայլում՝ ոչ ոքի վրա ուշադրություն չդարձնելով։
  • Լուռ առաջ էր քայլում՝ առանց մեկին նկատելու։

6) Ձորի պռնկին…

  • Ձորի պռնկին մի հին ծառ էր կանգնած։
  • Ձորի պռնկին, քամիներին դիմացկուն, մի ծառ էր կանգնել։

88     Նախադասությունն ընդարձակի´ր` ավելացնելով ո”ւմ կամ  ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Օրինակ ՝ Հանկարծ որսորդը նկատեց: — 1. Հանկարծ որ­սորդը շարժում նկատեց: 2. Հանկարծ որսորդը  նկատեց ըն­կերոջը:

Սարդն ամբողջ կյանքում հաշվում է:

Հնէաբանները գտել են:

Շնաձուկը կերավ:

Բնությունն իր ներկատախտակի բոլոր գույներով էր զարդարել:
Սարդն ամբողջ կյանքում իր ցանցըհաշվում է։
Հնէաբանները գտել են հին քաղաքի մնացորդները։
Շնաձուկը կերավ փոքր ձկներին։
Բնությունն իր ներկատախտակի բոլոր գույներով էր զարդարել անտառը։

89   Նախադասությունները լրացրո´ ւ: Գրածդ բայերն  ընդգծի´ր:

Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, մարդիկ ապրեն ազատ։

Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, աշխարհը դառնա տխուր։

Եթե ինձ ստիպեն ամեն օր խաղալ, ես հոգնեմ։

Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, բոլորը լինենպատասխանատու։

90   Առաջին երկու զույգ նախադասությունները  համեմատի´ր  և  տարբերություններր գտի´ր: Մյուս նախադասությունների համապատասխան զույգերը գրի´ր:

ա) Փոքրիկ իշխանն ապրում էր վեց հարյուր տասնչորսերորդ մոլորակում: -Փոքրիկ իշխանն ապրում էր համար վեց հարյուր տասնչորս մոլորակում:

բ)Տղան համար հարյուր վաթսունմեկ դպրոցն էր ավար- տել: -Տղան հարյուր վաթսունմեկերորդ դպրուցն էր ավար- տել:

գ) Իմ անունր մատյանում քսաներկուերորդն է:
դ) Առաջնորդն այսօրվա համար վեց  հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց:

գ)

  • Իմ անունը մատյանում քսաներկու համարն է։
  • Իմ անունը մատյանում քսաներկուերորդն է։

դ)

  • Առաջնորդն այսօրվա համար վեց հրաման տվեց։
  • Առաջնորդն այսօրվա վեցերորդ հրամանով արգելեց ժպտալը։

91  Գրի´ր արմատի կրկնությամբ  կազմված, գծիկով գրվող բարդ բառեր (օրինակ՝ շուտ-շուտ, երբեմն-երբեմն):

Շուտ-շուտ, դանդաղ-դանդաղ, քիչ-քիչ, հազիվ-հազիվ, օր-օրի

92  Տրված բառերն այբբենական կարգով դասավորի´ր:

Մթերք, մղկտալ, մուշտակ, մխիթարել, մատյան, միլիոն, մրջյուն, մորթի:

Մատյան, միլիոն, մղկտալ, մխիթարել, մորթի, մթերք, մրջյուն, մուշտակ։

93  ա) Տրված առաջադրանքները կատարի´ր (եթե քո սենյակր չունես, ուղղակի քեզ սիրելի սենյակի մա­սին կարող ես գրել):

Մեկ-մեկ նկարագրի´ր, թե ի՞նչ կա սենյակում:
Նկարագրի´ր, թե դրանք ինչպե՞ս են դասավորված:

Գրի´ր, թե դրանք ե՞րբ և ինչպե՞ս են օգտագործում:
Դրանց նկատմամբ քո վերաբերմունբի մասին գրի´ր (սի­րում ես, օգտակար ես համարում, մանկությանդ, ինչ-որ դեպքի, ինչ- ֊որ մարդու հետ ես կապում և այլն):

Գրի´ր, թե այդ սենյակում ի՞նչ կուզենայիր ավելացնել, ին­չո՞ւ:

Գրի´ր այդ սենյակի (նաև նրանում եղած իրերի) մասին ու ուրիշների կարծիքր:

բ) Բոլոր  պատասխաններդ մի տեքստում հավաքի´ր և այդ սենյակի մասին գրավոր պատմի´ր:
գ) Շարադրությունդ վերնագրի´ր:

Իմ սենյակը փոքր է, բայց շատ հարմար։ Սենյակում կա մահճակալ, գրասեղան, պահարան և գրքերով լի դարակներ։ Գրասեղանը պատուհանի մոտ է, որպեսզի լույսը լավ ընկնի։
Այստեղ ես դաս եմ անում, նկարում ու կարդում։ Շատ եմ սիրում իմ սենյակը, որովհետև այն իմ խաղաղ անկյունն է։ Կուզենայի ավելացնել մի փոքր գրապահարան։ Մարդիկ ասում են, որ իմ սենյակը մաքուր ու գեղեցիկ է։

94  Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի´ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է:-Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Կամ՝ Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:
Ամենահին բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
Ամենից թանկ գիրքը 1455թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է)տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

Աշխարհի ամենից աղմկոտ քաղաքը Եգիպտոսի մայրաքաղաքն է՝ Կահիրեն, որտեղ այդ երկրի բնակչության մեկ քառորդն է ապրում:
Հնագույն օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենաերկարակյացն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել:  Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից մեծագույնն է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել):
Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի ամենաբարդ ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):

ամենահին – ամենից հին / հնագույն
ամենալայն – ամենից լայն
ամենաերկար – ամենից երկար
ամենից հազվադեպ – հազվագյուտ
ամենից թանկ – թանկագույն
ամենից աղմկոտ – աղմկոտագույն
ամենաերկարակյաց – ամենից երկար կյանք ունեցող
մեծագույն – ամենից մեծ
ամենաբարդ – բարդագույն

95. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություննե´ր ստացիր:

Օրինակ՝ Ինչքա՞ն ժամանակ ո՞վ ի՞նչ էր անում ինչի՞ ի՞նչը-Ամբողջ օրը կինը փնտրում էր աղմուկի պատճառը:
Ինչպիսի՞ ի՞նչը ի՞նչ էր անում:
Քանի՞ ինչե՞րը ի՞նչ արեցին, որտե՞ղ:
Ո՞ւմ ի՞նչը  ի՞նչ էր անում, որտե՞ղ:
Ո՞ր ո՞վ ի՞նչ արեց, ե՞րբ:

Գեղեցիկ ծաղիկը բուրում էր։

Երեք երեխաներ խաղացին բակում։

Մոր ձայնը լսվում էր սենյակում։

Այդ տղան եկավ երեկ։

December 17

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում 2025

1. Պատումի մեջ տեղադրիր քո ուսումնական բլոգի հայրենագիտության բաժնի հղումը։

https://arabyanarpii.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

2.Առանձնացրու այն նախագծերը, որին մասնակցել ես:

3.Ո՞րն էր ավելի առանձնացված քեզ համար, ինչու՞։

Միջին քարի դար ( մեզոլիթ) -Ք․ա․ XII հզ․- Ք․ա․ X հզ․


Ինձ շատ դուր եկավ Միջին քարի դար ( մեզոլիթ) -Ք․ա․ XII հզ․- Ք․ա․ X հզ․ – ը Մեզոլիթը, որովհետև դա անցումային փուլ էր՝ հինը նորին կապող։
4.Ո՞ր աշխատանքներն ես հաջողված համարում, նշիր, ներկայացրու հղմամբ։

Պատմական աղբյուրների մասինճ

5. Ո՞ր աշխատանքներ չեն հաջողվել, նշիր պատճառը։

Մի համար բոլորնել շատ հաջողված են

6. Ո՞ր ուսումնական նյութը կառանձնացնեիր, որը քեզ ավելի հետաքրքրեց։

Ի՞նչ է պատմությունը, ինչու՞ ենք ուսումնասիրում

Ինձ շատ դուր եկավ ու հաջողված այս անցած դասը


Ամփոփումները`

Ճամփորդություն Աշնանային Արատես

Հին քարի դար ( պալեոլիթ)- անհիշելի ժամանակներից մինչև Ք․ա․ XII հզ․

Նախնադարյան համայնական հասարակարգ․ Նախնադար

Պատմություն

Պատմություն

Քաղաքակրթություն

Պատմական աղբյուրների մասինճ

Պատմություն, պատմագրություն

Ի՞նչ է պատմությունը, ինչու՞ ենք ուսումնասիրում

Մխիթարյան միաբանություն Mechitarists

Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիները

Մշակույթ, կրոն
Հասարակական հարաբերություններ, տնտեսություն

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղի

Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակատեղիները

Միջին քարի դար ( մեզոլիթ) -Ք․ա․ XII հզ․- Ք․ա․ X հզ․

Նոր քարի դար ( նեոլիթ)- Ք․ա․ X հզ․-Ք․ա․ VI հզ․

Միջին քարի դար ( մեզոլիթ) -Ք․ա․ XII հզ․- Ք․ա․ X հզ․

Իմ սիրելի անկյունը Երևանում

December 16

Գործնական առաջատրանք

90   Առաջին երկու զույգ նախադասությունները  համեմատի´ր  և  տարբերություններր գտի´ր: Մյուս նախադասությունների համապատասխան զույգերը գրի´ր:

ա) Փոքրիկ իշխանն ապրում էր վեց հարյուր տասնչորսերորդ մոլորակում: -Փոքրիկ իշխանն ապրում էր համար վեց հարյուր տասնչորս մոլորակում:

բ)Տղան համար հարյուր վաթսունմեկ դպրոցն էր ավար- տել: -Տղան հարյուր վաթսունմեկերորդ դպրուցն էր ավար- տել:

գ) Իմ անունր մատյանում քսաներկուերորդն է:
դ) Առաջնորդն այսօրվա համար վեց  հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց:

91  Գրի´ր արմատի կրկնությամբ  կազմված, գծիկով գրվող բարդ բառեր (օրինակ՝ շուտ-շուտ, երբեմն-երբեմն):

92  Տրված բառերն այբբենական կարգով դասավորի´ր:

Մթերք, մղկտալ, մուշտակ, մխիթարել, մատյան, միլիոն, մրջյուն, մորթի:

93  ա) Տրված առաջադրանքները կատարի´ր (եթե քո սենյակր չունես, ուղղակի քեզ սիրելի սենյակի մա­սին կարող ես գրել):

Մեկ-մեկ նկարագրի´ր, թե ի՞նչ կա սենյակում:
Նկարագրի´ր, թե դրանք ինչպե՞ս են դասավորված:

Գրի´ր, թե դրանք ե՞րբ և ինչպե՞ս են օգտագործում:
Դրանց նկատմամբ քո վերաբերմունբի մասին գրի´ր (սի­րում ես, օգտակար ես համարում, մանկությանդ, ինչ-որ դեպքի, ինչ- ֊որ մարդու հետ ես կապում և այլն):

Գրի´ր, թե այդ սենյակում ի՞նչ կուզենայիր ավելացնել, ին­չո՞ւ:

Գրի´ր այդ սենյակի (նաև նրանում եղած իրերի) մասին ու ուրիշների կարծիքր:

բ) Բոլոր  պատասխաններդ մի տեքստում հավաքի´ր և այդ սենյակի մասին գրավոր պատմի´ր:
գ) Շարադրությունդ վերնագրի´ր:

94  Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի´ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է:-Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Կամ՝ Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:
Ամենահին բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
Ամենից թանկ գիրքը 1455թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է)տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

Աշխարհի ամենից աղմկոտ քաղաքը Եգիպտոսի մայրաքաղաքն է՝ Կահիրեն, որտեղ այդ երկրի բնակչության մեկ քառորդն է ապրում:
Հնագույն օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենաերկարակյացն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել:  Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից մեծագույնն է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել):
Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի ամենաբարդ ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):

95. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություննե´ր ստացիր:

Օրինակ՝ Ինչքա՞ն ժամանակ ո՞վ ի՞նչ էր անում ինչի՞ ի՞նչը-Ամբողջ օրը կինը փնտրում էր աղմուկի պատճառը:
Ինչպիսի՞ ի՞նչը ի՞նչ էր անում:
Քանի՞ ինչե՞րը ի՞նչ արեցին, որտե՞ղ:
Ո՞ւմ ի՞նչը  ի՞նչ էր անում, որտե՞ղ:
Ո՞ր ո՞վ ի՞նչ արեց, ե՞րբ:

96. Բացատրի´ր՝ ընդգծված բայերի իմաստների տարբերությունը  ո՞րն է:

Փայտը կոտրեցի: — Փայտը կոտրատեցի:

Կողպեքը չխկաց ու բացվեց:-Կողպեքը չխչխկաց ու բացվեց:

Հանկարծ թփերը խշշացին: — Հանկարծ թփերը խշխշա- ցին:

Վարպետը պաստառը պատից պոկեց:-Վարպետը պաստառը պատից պոկոտեց:

95  Տրված բարդ րաոերի իմաստները բառակապակցություններո´վ արտահայտիր:

Օրինակ ՝միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

Վիպագիր, մեծագլուխ,  սրընթաց, երկերեսանի, զբոսայգի,  սրամիտ, հեռուստացույց:

96  Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ ՝Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ  շատ  բան կարող է սովորեցնել մարդուն  -1.   Բնության  մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: 2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնեռնիկն անգամ  շատ բան կարող է սովորեցնել մարղուն:
Փոքրիկ  բլրակն էլ  անցիր ու կհասնես ասածս  ծաոին: Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:

Մի փոքրիկ առվակ իջնում էր սարն ի վար:

Անտառից դուրս եկավ մի փոքրիկ պստլիկ ձիուկ:

Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:
Քամին դես ու դեն էր  քշում կտոր-կտոր ամպիկները:
99. Հարցում  արտահայտող  բառերը գոյականներո´վ փոխարինիր:

Ամբողջ ի՞նչը (օր.՝ ամբողջ ապրուստը):

Բոլոր ովքե՞ր, ինչե՞րը:

Ինչ-որ ո՞վ, ի՞նչ:

Ոչ մի ո՞վ, ի՞նչ:

100.      ա) Նկարագրված հյուրանոցում տեղի ունեցած մի դեպք հորինի´ր կամ այնտեղի մի օրվա մասին գրավոր պատմի´ր:

բ) Ձկների, փղերի կամ թոչունների հյուրանոց նկարագրի´ր:

Մի կղզում շների հյուրանոց կա: Դա երկհարկանի առանձ- նատուն է, որտեղ առավելագույն հարմարավետությամբ միաժամանակ վաթսունհինգ շուն կարող է ապրել: Հյուրանոցը մեկ, երկու և երեք սենյականոց համարներ ունի: Նախասրահում շների համար կան վարսավիրանոց, անասնաբուժական կետ, ոեստորան, սրճարան՝ դարձյալ շների համար:

December 16

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում.Մայրենի

Այս ուսումնական շրջանը ինձ համար հետաքրքիր էր։ Մայրենի լեզու առարկայից մասնակցել եմ տարբեր նախագծերի, որոնց ընթացքում զարգացրել եմ ընթերցանության, վերլուծության, ստեղծագործական և գրավոր խոսքի հմտություններս։

Հղումներ՝

Էռնեստ Հեմինգուեյի մասին

Գործնական աշխատանք․ 04.09

Խորխե Բուկայ «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Վիլյամ Սարոյան «Հայ մուկը»

Մխիթար Գոշ «Թագավորի երեք երազը»

Բառ

Գործնական աշխատանք

Կոմիտասի նամակը Մարգարիտին

Գործնական աշխատանք

Թե ինչ ասաց հաճախակի խելագարվող, բայց միշտ ազատամիտ մարդը երիտասարդ թագավորին, ով երբեմն ձանձրանում էր, բայց միշտ ջանում՝ մի բան սովորել

Վ. Սարոյան  «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»

Անուն, ազգանուն

Իմ Ամառային Գրքային Արկածը

Գործնական աշխատանք 09.09

Հայն ու Հայաստանը

Ինչպես նորոգել աշխարհը

Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես

Ատաջադրանքներ

Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին

Առասպել Սիզիփոսի մասին

Ի՞նչ է միֆը

Առաջադրանքներ

Սասնա ծռեր․ Սանասար և Բաղդասար

Գործնական առաջադրանքներ

Բառերի տեսակներն ըստ ձևի և իմաստի հարաբերության

Արտաշես և Սաթենիկ

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Ճաբուա Ամիրեջիբի. Հեծանիվը

Ապոլլոնը-(մասին)

Դափնե

Դափնե

Արևի մոտ։ Ավ Իսահակյան

Գործնական աշխատանք

Էդմունդո դե Ամիչիս: Հարգիր ուսուցչիդ

Ի՞նչ ենք հիշում

Հայոց դիցարան

Լիվինգստոն Լարնեդիի «Հոր զղջումը»

Մի տրիոլետի պատմություն

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արտաշես և Արտավազդ

Հայոց լեզուզ 6

Առաջադրանքներ

Ավ․ Իսահակյան «Երգի հրապույրը»

December 15

2025-2026 academic years, First  term 

Grade 6

                                                          Test 1 Variant 1     

Name       Arpi

Surname Arabyan

Date         15.12.2025

I.Read the text and complete the information from the text.(2-0.2p)

Hello! My name is Ani Hakobyan. I am 12 years old. I am from Gyumri, Armenia, but now I live in Yerevan. I study at School N57 named after Vardges Petrosyan.
I live in a flat with my parents and my little sister. Her name is Sona and she is 8 years old. I have got many friends, but my best friend is Lilit.
I am tall and slim. I have long fair hair and green eyes. My favourite sport is swimming and my favourite food is dolma.       

• Name: Ani

• Surname:Hakobyan

• Age: 12

• Country /City: Armenia. Yerevan from Gyumri

• School: School N57 named after Vardges Petrosyan

• Family: Parents and a little sister (Sona, 8 years old)

• Hair:Long fair hair

• Eyes: Green

• Favourite sport: Swimming

• Favourite food:Dolma

II. Add the correct suffix (-y, -able, -ful, -ing) to the base word to complete each sentence.(2-0.4p)

1. The flowers are colourful in the garden. (colour)

2. This puzzle is very enjoyable (enjoy)

3. The weather is windy, so let’s go for a walk. (wind)

4. He is a careful student who always does his homework. (care)

5. She is busy drawing a picture for her art class. (draw)

III. Match the words with their definitions.(2-0.4p)

1.Neighborhood                              1-c                            a) help

2.To spend time                                 2-d                          b) to put things into groups

3. To sort                                            3-b                         c) an area of a town or city 

4. To recycle                                            4-e                d) to pass time

5. Support                                         5-a                          e)to use paper or/and glass again to make something

           1-                   2-                 3-                  4-                    5-   

IV. Find 4  adjectives in the text and write the three degrees of comparison  in the table below.(2-0.5p)

Positive Comparative Superlative 
1.long longer longest
2.havehaveer haveest
3.name nameer nameest
4.slim slimer slimest

V.Translate the words. (2-0.2p)

1. Dangerous-վտանգավոր

2. Collection–հավաքածու

3. Brave-քաջ

4. Environment-շրջակա միջավայր

5. Nature-Բնություն

6. Ստեղծագործ-creative

7. Կարևոր-important

8. Փորձարկում-experiment

9. Թաղամաս-neighborhood

10. Կոնֆլիկտ-conflict

December 12

Ամանորյա ծեսի բանաստեղծություններ՝

Վահագն Դավթյան «Իջնում է ձյունը, իջնում լույսի պես»

  • Իջնում է ձյունը, իջնում լույսի պես,
    Իջնում է խոնարհ ու իջնում է հեզ,
    Իջնում է, հալչում այտերին մանկան,
    Մետաքսով զուգում անցնող աղջկան…
  • Իջնում է ձյունը, իջնում լույսի պես
    Եվ այնքա՜ն-այնքա՜ն քնքշորեն մաղում,
    Որ թվում է, թե այդքան մեղմ ու հեզ
    Ոչ մի բան չկա արար աշխարհում…
  • Եվ վաղը, սակայն, երբ լինի գարուն,
    Երբ դիպչի նրան համբույրն արևին
    Նա պիտի հալչի, հոսի վարարուն,
    Թռչի լեռներից, ժայռերը ձևի:
  • Անդունդների մեջ պիտի շառաչի,
    Պիտի փրփրա, պիտի հառաչի,
    Պիտի որոտա խոլ ամպրոպի պես
    Այս ձյունը խոնարհ, ձյունը մեղմ ու հեզ…
  • Համո Սահյան «Եղևնին»
  • Անտառից եկած կանաչ եղևնին,
  • Հիշում է կանաչ իր ընկերներին,
  • Արահետներն է հիշում ձյունի տակ,
  • Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
  • Երկինքն է հիշում իր գլխի վերև,
  • Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
  • Հովերն է հիշում նա գարնանային,
  • Որ իրեն այնպես օրորում էին:
  • Համո Սահյան «Նոր տարու հետ նորանալով»
  • Հրաժեշտի ու հանդիպման
  • Երանելի մի ակնթարթ…
  • Զրը՜նգ զրը՜նգ,- ծոր է տալիս
  • Ժամացույցի զանգը հպարտ:
  • Սեղանների վրա թողած
  • Իր օրհնությունն ու իր բարին,
  • Հարազատի հոժարությամբ
  • Հեռանում է հոգնած տարին:
  • Մանուկ տարին իր սպիտակ
  • Խանձարուրից աչքը բանում,
  • Ուրախություն, ուրախություն,
  • Ուրախություն է խոստանում: Ուրախանանք նոր տարու հետ,-
    Նոր տարու հետ նորանալով,
    Հին հոգսի հետ մեր քունքերի
    Ճերմակն անգամ մոռանալով…
    Ուրախանանք նոր տարու հետ,
    Նոր տարու հետ նորանալով,
    Դալարելով մեր կյանք ապրենք,
    Ոչ թե դանդաղ չորանալով։